Մյունխենում անհայտ անձինք մեքենայով մխրճվել են մարդկանց մեջ

21:19 • 10.06.20

Մյունխենում անհայտ անձինք մարդատար ավտոմեքենայով ընթացել են մի խումբ մարդկանց ուղղությամբ, այնուհետև դուրս գալով մեքենայից՝ սկսել են ծեծի ենթարկել նրանց:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության թվիթերյան հաղորդագրությանը, իրավախախտներն այնուհետև նստել են մեքենան և թաքնվել դեպքի վայրից:

Իրավապահ մարմիններից հայտնել են, որ ներկա պահին որոնում են այդ մեքենան: Միջադեպի շրջանը հսկվում է իրավապահների կողմից: Ոստիկանությունից ենթադրում են, որ խոսքը «նպատակաուղղված հարձակման» մասին է:

Գերմանական Bild պարբերականի տվյալներով՝ հարձակմանը վեց մարդ է մասնակցել «Դժոխքի հրեշտակներ» անունով հայտնի մոտոցիկլավարների խմբավորումից: Նրանցից մեկը հարձակման պահին դանակ է կիրառել: Կատարվածի հետևանքով 3 մարդ է տուժել: